Այսօր՝ ապրիլի 13–ին, քաղաքական ուժերից դեռ ոչ մեկը փաստաթղթեր չի ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ավելի վաղ հայտնի էր, որ ԿԸՀ–ն ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Վերջիններս պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները:
Այս ժամկետի ավարտից հետո ընտրապայքարի մասնակից հանդիսացող կուսակցությունները և անհատ թեկնածուները, կարող են միայն ինքնաբացարկ հայտնել ու դուրս գալ պայքարից։ Թերևս կասկած չկա, որ, ձևավորված ավանդույթի համաձայն, քաղաքական ուժերը փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնեն հենց վերջին օրերին։



