Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի...

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Հեղափոխական Դաշնակցության  ներկայացուցիչների միջև:

Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։

Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր։