«Քաղաքական հետապնդում է, մեզ լռեցնելու քայլ»....

Եթերազրկված «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի անձնակազմն այսօր՝ փետրվարի 15-ին, խորհրդանշական ակցիա է իրականացրել, նրանք նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը:

Հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բոլորդ տեղյակ եք «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի եթերազրկման պատմությունից: Մենք նամակներ ենք պատրաստել, որոնք պետք է հանձնենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ինչպես նաև Հայաստանում ԵՄ գրասենյակ»: