Քաղաքական գործերը մակագրվում են հստակ քաղաքակ...

«Ի՞նչն է պատճառը, որ էլէկտրոնային համակարգը չի գործում և դատավորներին գործերի մակագրությունը ձեռքով է արվում»,- ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա բարձրացրեց հասարակության մտահոգությունը, որ քաղաքական  հատուկ գործերը մակագրվում են ընտրված դատավորներին։

«Այդ լուծումները ե՞րբ պետք է տրվեն, որ մեր հասարակության մեջ այն համոզմունքը լինի որ, իշխանությունների սրտի դատավորներին չի մակագրվում գործերը։ Նույն քաղաքական գործերով մակագրությունները միշտ նույն դատավորներին են գնում և մեր մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ դատավարական պրոցեսները, ոչ օբյեկտիվ են գնում և վերջում էլ հիմնականում այդ մարդիկ տարվում են կալանքի։

Հետաքրքիր է, որ քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք նախկինում կոնկրետ հստակ քաղաքական հայացքներ են ունեցել, և այդտեղ շահերի բախում չեք նկատում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։