Past.am-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում է և դասական քաղաքական երազախաբության մեջ է ընկել։ Ինքն իրեն ու իր փոքրաթիվ կողմնակիցներին փորձում է ներշնչել, թե Երևանից և հարակից մարզերից տարված քաղաքացիները սյունեցիներ են։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ սյունիքյան «մասսովկայի» հիմնական բաղադրիչը, «մշտական» ունեցող շրջիկ խմբերից զատ, քաղաքացիական հագուստով ոստիկաններն են։ Մենք պարզել ենք, որ 1250-ից ավել ոստիկանի հրահանգվել է քաղաքացիական հագուստով, սեփական մեքենաներով ներկայանալ Սյունիք, նրանց անգամ մեքենայի ծախսի գումարն է հատկացվել։ Ու հիմա Փաշինյանը փորձում է Սյունիք բերված մարդկանցով ցույց տալ, թե իբր ունի սյունեցիների աջակցությունը. այլևս ակնհայտ է, որ հունիսի 21-ին Փաշինյանին և իր թիմին քաղաքական արդեն մեծ երազախաբություն է սպասվում»։



