Արդեն 2 տարի է ինչ Արցախի Հանրապետության ժովուրդը ապրում ու արարում է ոչ սովորական պամաններում, անորոշություն, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսկման սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ և նման տասնյակ խնդիրներ։ Այս մասին Արցախի Աժ նիստի ժամանակ հայտարարեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը
«2 տարի է Արցախի ժողովուրդը տագնապի զանգ է հնչեցնում միջազգային հանրության և բոլոր շահագրգիռ կառույցներին փորձելով նրանց հասցնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները՝ բազմիցս խախտելով կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողություններն վերջ տալու դրույթը։ Այս ամենով Ադրբեջանը մեծապես վնասում է խաղաղապահ առաքելությանը կասկածի տակ դնելու ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության արդյունավետությունը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։



