Ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգելու համար ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման վերաբերյալ։ Խոշտանգվող անձը ենթադրյալ հանցագործի հարազատ է, որին, ըստ հրապարակման, խոշտանգել են, որ անձը ներկայանա։
Ըստ հրապարակման՝ խոշտանգելով ցուցմունք կորզողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է, նշվում է, որ վերջինս գործել է Ոստիկանության Երեւանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ։



