Քաղաքացիները ոստիկաններին առաջարկեցին Ադրբեջա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան։ Բողոքի ակցիան ցրելու համար ոստիկանությունը սկսեց բիրտ ուժ կիրառել և բերման ենթարկել տասնյակ քաղաքացիների։ Քաղաքացիները ոստիկաններին առաջարկեցին Ադրբեջանի ոստիկանության տարբերանշաններ փակցնել իրենց համազգեստներին։ Գործողության ընթացքում բախումներ տեղի ունեցան ոստիկանության և քաղաքացիների միջև։