
Քաղաքացիները թույլ չեն տվել Միքայել Սրբազանին գնալ Քննչական կոմիտե: Նրան ծափահարություններով և «Սրբազա՜ն» վանկարկումներով կրկին ուղեկցել են Վեհարան։
Հայր Ասողիկ Կարապետյանը դուրս եկավ Վեհարանից և քաղաքացիներին կոչ արեց միասին երթով շարժվել դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։
Քաղաքացիների մի մասը, սակայն, դեմ է այս որոշմանը, և հայտարարեցին, որ իրենք չեն հեռանալու Վեհարանի տարածքից։