Քաղաքացիները պետբյուջեն պետք է համարեն իրենց...

Ես շատ եմ ուզում և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես հարկեր վճարելու և պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքն էական և խորքային սոցիալ-հոգեբանական փոփոխություններ է կրել: Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև ՀՀ-ում մարդն ունի եկամուտներ, պայամնական ասած՝ գրպան, և ես ուզում եմ, որ մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիները, եթե իրենք իրենց դրամը պահում են աջ գրպանում, ՀՀ պետական բյուջեն համարեն իրենց սեփական ձախ գրպանը: 

Պետական բյուջեն մեր բոլորի ընդհանուր գրպանն է, և այդ գումարները ծախսվում են մեր երկրի մեր քաղաքացիների, մեր պետության զարգացումն ապահովելու համար»: