Քաղաքացիներն ընդունելության դիմումները Երևանի...

Երևանի քաղաքապետարանի կողմից նոր կարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու համար բնակիչները գրավոր դիմումը կարող են ներկայացնել ինչպես առձեռն, այնպես էլ առցանց:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ըստ աղբյուրի՝ դիմումն առցանց ներկայացնելու համար համար անհրաժեշտ է մուտք գործել քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայք, սեղմել «Արագ դիմում» պատուհանը և պարտադիր հայատառ լրացնել բոլոր դաշտերը՝ կցելով նաև փաստաթղթերը:

«Ուղարկելով դիմումը՝ էլեկտրոնային փոստին կստանաք 16 նիշանի հսկիչ համար, որով «Մեկ պատուհան» հարթակում կկարողանաք հետևել դիմումի ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ: