Քաղաքացիների շուրջ 80 %-ը բացասական է վերաբեր...

«Հայտնի գործարար և բարերար Տաշիր գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, որից կարճ ժամանակ անց նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին։ Ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս գործելաոճը»,- այս հարցն է տրվել ՀՀ քաղաքացներին, որի պատասխանները ներքոնշյալ պատկերն ունեն․

  • Լիովին դրական – 11,7 %
  • Ավելի շուտ դրական – 4,8 %
  • Ավելի շուտ բացասական – 19,2 %
  • Ընդհանրապես բացասական – 57,9 %
  • Դժվարանում եմ պատասխանել – 6,4 %

Նշենք, որ հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հունիսի 23-25-ը, ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 1000 քաղաքացիների շրջանում։ Ընտրանքային սխալը գնահատվում է 3 տոկոս։

Հարցման տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: