Հայաստանում հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է այս հարցը․ «Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը: Արդյոք հետևե՞լ եք ասուլիսին»։
- 35 տոկոսը նշել է, որ հետևել է
- 65 տոկոսը նշել է, որ չի հետևել
Հարցին՝ որքանո՞վ եք հավատում/վստահում նրա կողմից տրամադրված պատասխաններին և տեղեկատվությանը։ Պատասխանները բաշխվել են հետյալ կերպ․
- Լիովին վստահում եմ – 16,1 տոկոս
- Ավելի շուտ վստահում եմ – 14,5 տոկոս
- Ավելի շուտ չեմ վստահում – 13,1 տոկոս
- Ընդհանրապես չեմ վստահում – 54,4 տոկոս
- Դժվարանում եմ պատասխանել – 1,8 տոկոս։
Հետազոտությունն արել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հուլիսի 27-31-ը, հեռախոսային տարբերակով, 1100 քաղաքացիների մասնակցությամբ։
Նշենք, որ պատասխաններից մեկով էլ պարզ է դարձել, որ քաղաքացիների 94,4 տոկոսը դեմ է Արցախի հարցով Փաշինյանի դիրքորոշմանը։




