«Արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում»․ Հայաստանում հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է այս հարցը։ Պատասխանները բաշխվել ենհետևյալ կերպ․
- Միանշանակ այո – 1,1 տոկոս
- Ավելի շուտ այո – 2,7 տոկոս
- Ավելի շուտ ոչ – 5,5 տոկոս
- Միանշանակ ոչ – 88,9 տոկոս
- Դժվարանում եմ պատասխանել – 1,8 տոկոս
2023 թվականի մայիս ամսին նույն հարցը տրվել է քաղաքացիներին, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Միանշանակ այո – 2,8 տոկոս
- Ավելի շուտ այո – 5,6 տոկոս
- Ավելի շուտ ոչ – 8,7 տոկոս
- Միանշանակ ոչ – 77,7 տոկոս
- Դժվարանում եմ պատասխանել – 5,1 տոկոս
Փաստորեն, ՀՀ քաղաքացիների 94,4 տոկոսը դեմ է ՀՀ իշխանության՝ Արցախի քաղաքացիներին Ադրբեջանում որպես ազգային փոքրամասնություն ճանաչելու քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի նկատմամբ։
Եթե մայիս ամսին դեմ էր ընդհանուր առմամբ 86,4 տոկոսը, ապա այժմ՝ 94,4 տոկոսը։
Հետազոտությունն արել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հուլիսի 27-31-ը, հեռախոսային տարբերակով, 1100 քաղաքացիների մասնակցությամբ։