Քաղաքացին սպառնացել է պայթեցնել Գորիսի ԲԿ-ն․...

shamshyan.com կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հունվարի 12-ին Գորիսում տեղի ունեցեած միաջադեպի փաստով։  Այդ օրը, ժամը 17։30-ին սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը ահազանգել է Ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ քիչ առաջ «Գորիս» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի բժշկուհիներից մեկին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ իր եղբոր երեխան գտնվում է «Գորիսի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում։ Ու քանի որ իրեն ասեկոսեներ են հասել, որ երեխան համապատասխան բուժօգնություն չի ստանում, ինքը դրա համար կպայթեցնի բժշկական կենտրոնը։ Մանրամասները սկզբնաղբյուրում։