Մի քանի օր առաջ ՔՊ-ականները հավաքվել էին Ջերմուկ քաղաքում։ Հավաքին մասնացելու էին գնացել նաև Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը։ Ջերմուկ գնալու ճանապարհին, Արարատի մարզում, քաղաքացիներից մեկը Փաշինյանի մեքենային միջնամատ է ցույց տվել։ Քաղաքացու քայլը հունից հանել է Փաշինյանին։
Մեր տեղեկություններով, Ջերմուկից դեռ չվերադարձած, նա հրահանգել է աշխատանքից հեռացնել այն ոստիկաններին, ոքվեր եղել են տվյալ հատվածի պատասխանատուները։ Չորս ոստիկան ազատվել է աշխատանքից։
Ոստիկանության աշխատակիցներն այս միջադեպից հետո տարակուսանքի մեջ են հայտնվել։ Նրանցից մեկն էլ ազատվող ոստիկաններին ասել է, թե եթե այսպես գնա, ապա իրենք էլ նրանց հետևից կհեռացվեն աշխատանքից․ «Ամեն անկյունում մեկը հայհոյում կամ ազդանշան է տալիս Փաշինյանի շարասյանը, որ էսպես գնա բոլորս էլ ձեր հետևից ենք գալու»,-ասել է նա։



