Քաղաքացին կամավոր իրավապահներին է հանձնել ապօ...

Մարտի 13-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքում։

Մեկնած իրավապահները նշված տեղում հայտնաբերել են 15 ինքնաձիգ, մեկ ինքնաշեն ինքնաձիգ, մարտական վեց ատրճանակ, գնդացիր, յոթ պահեստատուփ, երեք նռնակ և տարբեր տրամաչափի 609 փամփուշտ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը, նաև ազատվելով քրեական պատասխանատվությունից։