«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի 3նտրում վարչապետի այլընտրանքային թեկնածու, որը կփոխարինի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին խորհրդարանում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին` արդյոք կուսակցությունում փնտրո՞ւմ են վարչապետի այլընտրանքային թեկնածու, Միրզոյանը պատասխանեց, որ ոչ:

Հայաստանի խորհրդարանն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ապրիլի 26-ին վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: