Քաղաքացիական Պայմանագիր ֆեյք կուսակցությունը...

Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում։ Համատարած դեստրուկցիա է և որևէ լուրջ և առարկայական քննարկում անհնարին է դարձել։

Նախկինում լրագրող, իսկ ներկայումս վարչապետ հանդիսացողի ընդդիմությունը ներկայիս լրագրողներն են դարձել, իսկ քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորները դեֆոլտի է ենթարկվել։

Իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» ֆեյք կուսակցությունն, իր ընդդիմադիր կոլեգաների հետ միասին խաղից դուրս է մնացել ու դա պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում, որտեղ քաղաքական կյանքի գործող միավորները կուսակցություններն են։ Այսինքն, քաղաքական կյանքը Հայաստանում նենգափոխվել է։

Քաղաքական կյանքն ընթանում է մամուլում, որտեղ գործող անձինք լրագրողներն են՝ բոլոր դիրքերում, իսկ քաղաքացիական հասարակության դերակատարումը ստանձնել են ֆեյքերը։ Բնականաբար, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Պարզ է, որ Հայաստանում քաղաքական դեբատներ և երկխոսություններ չեն կարող տեղի ունենալ, որովհետև չկան երկխոսող միավորները։

Լրագրող վարչապետին, բնականաբար, լրագրողները պետք է ընդդիմանան, իսկ հանրային կարծիքը պետք է ներկայացնեն ֆեյքերը։ Նման պայմաններում քաղաքական լուծում չկա, իսկ շոույի շարունակությունը դեպի ոչ մի տեղ է տանում։

Գրում է իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում