
Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հավաքագրելով հանցակիցների։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Ստեղծում են կեղծ օրակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից:
Երկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխությունը խաթարած, ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաև բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թեզերը և պայքարում ազգային ինքնության դեմ, վաղուց դուրս է եկել իր լիազորություններից: Հասարակությունը նպատակային պահում է քաոսի և լարվածության մեջ, ռադիկալացնում և բևեռացնում, որպեսզի մանիպուլիացիաների հարցում հաջողեն: Սրանք արդեն քրեական պատժի ենթակա արարքներ են»,ասաց նա։