Քավորը սրբություն ա, Նիկոլից վախեցող չկա․ Ալե...

Այսօր ժամը 18:00-ին Կարապետյանների ընտանիքը Սիզնս այգում հավաք է հրավիրել՝ ի աջակցություն գործարար-բարերար Սամվել Կարապետյանի։

Հիշեցնենք, որ իրավապահները Նիկոլ Փաշինյանի հրահանգով ապօրինի հետապնդում են սկսել Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցող իր հայտարարության համար։

Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված հետապնդումը վրդովեցրել է շատերին։ Մարդիկ դա համարում են անթույլատրելի քայլ, որի մասին լռել չեն կարող։

Երեկ օրվա ընթացքում մենք տեղեկություններ ստացանք տարբեր գործիչների մասին։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ կատարվողից վրդովված է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը, ում երեխաների կնունքի քավորն է Սամվել Կարապետյանը։

Ալեքսանյանը, ըստ մեր աղբյուրների, իր մտերիմների շրջանում նշել է․ «Սամոն մեր քավորն ա, իսկ քավորը սրբություն ա։ Ես սրբություն ուրացող չեմ։ Անձամբ գնալու եմ ու մասնակցեմ։ Նիկոլից վախեցող չկա»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ որևէ աշխատակցի չի ստիպելու մասնակցել, բայց ցանկացողները ազատ են։

Մենք փորձեցինք ճշտել տեղեկությունը հենց Սամվել Ալեքսանյանից։ Մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։ Թե որքանով են մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունները ճշգրիտ, կպարզվի օրվա ավարտին։