Քաշքշուկ իրավապահների և քաղաքապետարանի աշխատա...

Դիմակավորված ուժայինները այս պահին փակել են Գյումրիի քաղաքապետարանի ելքերն ու մուտքերը։ Քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Աշխատակիցների մի մասը դրսում է մնացել, քանի որ թույլ չեն տալիս ներս մտնել։

Քաղաքապետարանի մուտքի մոտ ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. քաշքշոց սկսվեց հավաքվածների և ոստիկանների միջեւ։

Ըստ աշխատակիցների՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ քաղաքապետին ցանկանում են ձերբակալել։