Որպեսզի պատկերացում կազմեք, թե իշխանությունը ինչպես է աշխատում և արդյունավետությունը, քառօրյան, որ տևում է չորս օր և կառավարությունը պետք է օրենսդրական բազմաթիվ նախագծեր բերեր, ավարտեցինք մեկուկես օրում՝ չհաշված Նիկոլ Փաշինյանի երեկվա ջղաձգումները։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Եվ այդպես արդյունավետությունն է չափվում այս կառավարության։ Տարվա վերջում՝ դեկտեմբերի վերջին օրերին մեկ էլ հիշում են, որ տասնյակներով նախագծերի կարիք կա ու արտահերթերով փորձում են իրենց անգործունակությունը հիմնավորել: Դա էլ կառավարության գնահատականն է, թեև իրենք կարծում են, որ իրենք արժանի են բազմամիլիոնանոց պարգևավճարների»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։



