Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
2024 թվականի մայիսին հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։
Հունական կողմի աջակցությամբ մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել են Հայաստան և այս պահին իրականացվում է կամրջի տեղադրման վերջին աշխատաքները։
Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։