
«Եթե ունեք վիճակագրություն, քանի՞ պաշտոնատար անձ է դիմել նվերների թույլատրելի կամ չթույլատրելի լինելու հարցով և գնահատման կարգը արդյոք արդարացնում է իրեն , թե՞ ոչ» ,- նման հարց հնչեցրեց ԱԺ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Մարիամ Գալստյանին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Գալստյանն ասաց, որ թույլատրելիի կամ չթույլատրելիի մասով չեն դիմել, բայց ձևանմուշները թույլատրելիի ներկայացված են. «72 ձևանմուշն հրապարակված է կայքում»: