Քանի գլխանի է այս իշխանությունը, որ թույլ չտա...

Մենք պլանավորում էինք Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր մի շարք մայրաքաղաքաներ, հստակ ազգային, պետական, քաղաքական օրակարգով: Կարծում եմ՝ իշխանությունները դրանից լավ տեղյակ էին եւ, հաշվի առնելով, թե ինչպիսի ջղակծկումների մեջ ընկավ իշխանական քաղաքական ու քարոզչական համակարգը մեր զագրեբյան այցից եւ նախագահի ելույթից հետո հարուցված քրեական գործի համատեքստում մենք տեսնում ենք նաեւ փորձ՝ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը նույնպես։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ հաստատում է տեղեկությունն, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու առաջադրված մեղադրանքը նպատակ ուներ նաեւ կանխելու իր արտաքին քաղաքական գործունեությունը: 

Աշոտյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի անձնագիրը մնացել է իր մոտ, սակայն նա երկրից չբացակայելու մասին ստորագրություն է տվել եւ սահմանը հատելու որեւէ հնարավոություն չի ունենալու: «Լավ լուրն այն է, որ դա բացարձակապես չի ազդելու մեր քաղաքական գործունեության եւ պլանների վրա: Մենք շարունակելու ենք նախապատրաստել նախագահի այցեր հաջորդ տարի՝ տարբեր մայրաքաղաքներ: Օրակարգը բացառապես ազգային եւ պետական շահերի վրա է հիմնված: Ուզում եմ տեսնել, թե քանի գլխանի է այս իշխանությունը, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ պատվիրակությանը որոշ ժամանակով բացակայել երկրից եւ վերադառնալ երկիր»,- նշեց նա։