Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի քսաներկուամյա դուստրը՝ Այշատը նշանակվել է ինքնավար հանրապետության մշակույթի նախարար։ Այս մասին հայտարարել է ինքնավար հանրապետության տեղական պառլամենտի նախագահ Մագոմեդ Դաուդովը։ Այշատ Քադիրովան զբաղեցնում էր մշակույթի առաջին փոխնախարարի պաշտոնը։ Նա զբաղվել է Չենիայի գրադարաններով, մշակույթի տներով, թատրոններով։



