Երեքշաբթի պղնձի արժեքը երկրորդ աճուրդն անընդմեջ իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանանում է 0,63 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 125 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,89 տոկոսով՝ 7 556 դոլար, ալյումինիումինը՝ 1,41 տոկոսով՝ 2 175 դոլար, ցինկինը բարձրացել է 1,02 տոկոսով՝ 2 958 դոլար։