Պղինձը թանկանում է

Երեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը, համաշխարհային մյուս արժույթների հանդեպ դոլարի փոխարժեքի անկման պատճառով, թույլ բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկանում է 0,12 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,5 125 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 2,42 տոկոսով՝ 9 9935 դոլար, ալյումինիումինը՝ 4,69 տոկոսով՝ 3 319,5, ցինկինը՝ 0,16 տոկոսով՝ 3 809 դոլար։