ՊՎԾ պետի տեղակալը ավտովթարի է ենթարկվել. Sham...

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ճանապարհահատվածում բախվել են 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներ։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Վարորդներից մեկը ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանն է։