Պուտինը ղեկավարել է ռազմավարական զսպման ուժեր...

Պուտինի ղեկավարությամբ փետրվարի 19-ին անցկացվել են ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ ՝ բալիստիկ հրթիռների արձակմամբ։

Ռուսաստանի ղեկավարի գլխավորությամբ տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ։

«Ռազմավարական զսպման ուժերի ուսուցման ընթացքում նախատեսված առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներին՝ հաստատելով նշված բնութագրերը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։