Ռուսաստանում զորակոչվածների թիվը կազմել է 318 հազար մարդ, քանի որ կամավորները մեկնում են ռազմաճակատ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«318 հազար ունենք, որովհետեւ կամավորներ են գալիս։ Կամավորների թիվը չի կրճատվում. Նրանցից 49 հազարն արդեն բանակում է, մարտական առաջադրանքներ է կատարում։ Մնացածը դեռ պատրաստվում են»,- ասել է Պուտինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։



