Պուտինը Սի Ցզինփինին սիրելի ընկեր է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սկսելով Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպումը, իր գործընկերոջը սիրելի ընկեր է անվանել։ Երկու երկրների ղեկավարներն ամփոփում են անցնող տարին և նախանշում հաջորդ տարվա ծրագրերը։

«Հարգելի բարեկամ, ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ և հնարավորություն ունենալու տարեսկզբին ձևավորված բարի ավանդույթի համաձայն զրուցելու, ամփոփելու անցած ժամանակահատվածի աշխատանքները, նախանշելու ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման նոր ծրագրերը»,- դիմել է Պուտինը Սի Ցզինփինին։

Չնայած տեսաֆորմատին՝ բանակցություններն ընթացել են միջազգային հանդիպման արձանագրային պահանջներին խիստ համապատասխան։ Պետությունների ղեկավարների թիկունքում տեղադրվել են Ռուսաստանի և Չինաստանի դրոշները։