Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կա...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա երկար ժամանակ խստորեն վերահսկել ռուսական հասարակությունը և պատերազմ վարել, քանի որ նա շուտով կմահանա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինը վախենում է «կորցնել իր իշխանությունը», բայց դա կախված է ոչ միայն Ռուսաստանի ներսում կայունությունից, այլև «իր տարիքից»։

«Նա շուտով կմահանա, դա փաստ է, և ամեն ինչ կավարտվի»,- ասել է Զելենսկին Eurovision News-ին տված հարցազրույցում։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչու 72-ամյա Պուտինը կարող է մոտ ապագայում մահանալ։