Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-րդ տարեդարձը և հավելել, որ Ռուսաստանի առաջատար կուսակցությունների հետ Չինաստանի կոմունիստական կուսակցության երկխոսության հետագա զարգացումը կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության և վստահության խորացմանը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Երկու երկրների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել առցանց տեսազանգի միջոցով՝ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության երկկողմ պայմանագրի ռուս-չինական պայմանագրի ստորագրման 20-ամյակի առթիվ։
«Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի անձամբ շնորհավորել ձեզ ... ևս մեկ նշանակալի ամսաթվի ՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Կուսակցությունն իր 100-ամյակը նշում է նոր ձեռքբերումներով ինչպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ միջազգային ասպարեզում», - ասել է Պուտինը և հավելել, որ Խորհրդային Միության գոյության տարիներին հեղափոխական պայքարում ակտիվ աջակցություն է ցուցաբերվել չինացի կոմունիստներին։
«Ռուսաստանում պահպանվում է մեր ընդհանուր պատմության փառահեղ էջերի հիշողությունը», - հավելել է ՌԴ նախագահը։



