Պուտինը նշել է, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի...

Կիեւին Tomahawk հրթիռների հնարավոր փոխանցման պատասխանը կդառնա հակաօդային պաշտպանության համակարգի հզորացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստան կատարած այցից հետո։

«Մեր պատասխանը Ռուսաստանի Դաշնության ՀՕՊ համակարգի հզորացումն է»,- ընդգծել է պետության ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի պատասխանը Կիեւ հրթիռների հնարավոր մատակարարմանը։