Իրանի ցամաքային շրջափակման իրականացումը գործնականում անիրագործելի խնդիր է: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Սահմանների միջով հաճախակի տեղաշարժերը, մարդկանց միջև հարաբերությունները, սահմաններ չճանաչող պատմական և մշակութային կապերն Իրանի նահանգների, հատկապես սահմանամերձ նահանգների համար ստեղծել են հնարավորություններ, որոնք թույլ կտան մեզ կրկին ստանալ այն, ինչից թշնամիները ջանում են մեզ զրկել», - նրա խոսքը մեջբերում է Al Jazeera հեռուստաալիքը։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի ընդարձակ տարածքը և նրա նահանգների բազմազանությունը թույլ կտան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու սահմանափակումները։
Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերը ստեղծում են օպերատիվ խումբ՝ Իրանի կողմից ցամաքային երթուղիներով և Կասպից ծովով սպառազինությունների փոխադրումները կանխելու նպատակով։
Ըստ հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի՝ «Iron Gate» («Երկաթե դարպասներ») օպերատիվ խմբի ստեղծումը կամրապնդի ծովում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «երկաթյա շրջափակման հաջողությունը»։
Անցած շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չհամաձայնի հակամարտության դադարեցման՝ Վաշինգտոնի համար ընդունելի պայմանավորվածությունների։



