Պուտինը մեծ ողբերգություն է անվանել Ղարաբաղու...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ողբերգություն է անվանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն ու հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման համար ձեռնարկված քայլերը կբերեն հարատև խաղաղության հաստատման, գրում է РИА Новости-ն։

«Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների »,-հայտարարել է նա: