
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին շնորհել է ՌԴ բարձրագույն պարգևը՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լավրովը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ՌԴ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար:
Պուտինը պարգևատրման հրամանագիրը ստորագրել էր Լավրովի 75-ամյակի օրը՝ մարտի 21-ին:
Նշենք, որ Լավրովը ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004-ից ի վեր: