Պուտինը Լավրովին նշանակել է ՌԴ պատվիրակության...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կարգադրություն, որով հաստատել է Ռուսաստանի պատվիրակության կազմը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում, այն գլխավորելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Նախագահի կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։

Փաստաթղթի համաձայն՝ պատվիրակության կազմում են ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին եւ այլք։