![Պուտինը կպարտվի, եթե հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, արձ...](/imgs/posts/medium/2025/02/d1f9a11.jpeg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կպարտվի, եթե ներկայում հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, արձագանքն աղետալի կլինի. այս մասին նախազգուշացրել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Այնպես որ, թող անգամ չփորձի: Եվ նա գիտի այդ մասին: ՆԱՏՕ-ի զսպողականությունն ու պաշտպանությունը շատ ուժեղ են», - ասել է Ռյուտեն:
Նա ընդգծել է, որ լրջորեն է վերաբերվում հետախուզական համայնքի և հատկապես Դանիայի հետախուզության՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին զեկույցներին: