Պուտինը Իրանի հետ պայմանագրի վավերացման հարցը...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի քննարկմանն է ներկայացրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցը: Դաշնային խորհրդում այդ հարցի քննարկման համար պետության ղեկավարի ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։ «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պալատների կողմից Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին», - ասված է փաստաթղթում: