Պուտինը իր համերաշխությունն է հայտնել հայ ժող...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունից:    

Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։

«Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն պահպանելու կարևորությունը», - նշված է հաղորդագրությունում։

Կրեմլում հավելել են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։