Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար, 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվել է Բարեկամության պայմանագիր, և այսօր օրվա երկրորդ կեսին նախագահ Պուտինն այդ կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ կողմերը միասին շեշտադրում են այդ փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և դա լավ հնարավորություն կլինի ընթացիկ հարցերը քննարկելու համար: