
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է ավելի արդյունավետ օգտագործել ածուխը Հեռավոր Արևելքի էներգետիկայում, հատկապես գազի հնարավոր դեֆիցիտի պայմաններում, հաղորդում է «TASS»-ը։
«Մենք գիտենք, որ ընդհանուր առմամբ էներգետիկայի հետ կապված իրավիճակը կարգավորվում է, բայց կան բազմաթիվ հարցեր, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն. օրինակ, մենք գազի դեֆիցիտ ունենք, էներգետիկ ենթակառուցվածքի տարբեր բաղադրիչների միջև կապեր չկան, մեր ցանցային տնտեսությունը զարգացման կարիք ունի»,- ասել է պետության ղեկավարը։
«Միևնույն ժամանակ, - շարունակել է Պուտինը, - կա բավականին մեծ քանակությամբ տարբեր տեսակի ածուխ, որը կբավականացնի գրեթե հազար տարի, կբավականացնի ածխի բոլոր պաշարները 900 տարի, որն, անկասկած, կարելի է օգտագործել շատ ավելի արդյունավետ, ավելի մեծ արդյունավետությամբ և բոլոր բնապահպանական պահանջներին համապատասխան ձևով»։