Պուտինը և Ռաիսին Մոսկվայում կքննարկեն տրանսպո...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կքննարկեն տրանսպորտի, էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է առարկայորեն դիտարկել երկկողմ համագործակցության ներկա օրակարգը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ հեռանկարային նախագծերի իրականացման վրա։

Նշվում է նաև, որ առաջնորդները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ։