Պուտինը եւ Ճապոնիայի վարչապետը հեռախոսով քննա...

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը հաստատել են հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:

ՌԴ-ի կառավարությունը հոկտեմբերի 12-ին հաղորդել Է, որ փոխվարչապետներ Դմիտրի Գրիգորենկոն եւ Մարատ Խուսնուլինը ուղեւորվել են Հեռավոր Արեւելք՝ ստուգելու վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարությունների կատարումը: Սախալինի մարզի կառավարությունը հաղորդել Է, որ աշխատանքային ուղեւորության ծրագրի կետերի թվում են՝ այցելությունը Կուրիլյան կենտրոնական շրջանային հիվանդանոց եւ Իտուրուպ կղզու «Յասնիյ» ձկնավերամշակման համալիր:

«Ռուսաստանի եւ Ճապոնիայի ղեկավարների՝ հաշտության համաձայնագրի կնքման բանակցությունների շուրջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել Է բանակցությունները վստահորեն շարունակելու պայմանավորվածությունը: Եվ մենք շարունակելու ենք բանակցությունները»,-Մոտեգին ասել Է հոկտեմբերի 15-ին անցկացված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե բանակցային գործընթացի վրա կազդի արդյոք Գրիգորենկոյի եւ Խուսնուլինի ուղեւորությունն Իտուրուպ կղզի: Ճապոնիան հավակնում Է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության համաձայնագիրը:

1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտություն կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես Էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: