Պուտինը եւ Բայդենը կքննարկեն կիբերանվտանգությ...

Կիբերանվտանգության թեման այս կամ այն ​​կերպ կբարձրացվի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպմանը, այս ոլորտում լիարժեք համագործակցության մասին դեռ վաղ է խոսել, հայընել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ, չի փոխվել, դրա մասին խոսելը դեռ վաղ է: Գիտեք, երբ կիբեր ոլորտում. տեղեկատվական անվտանգության ոլորտում լիարժեք համագործակցություն սկսվի, այսինքն՝ այն համագործակցությունը, որին բազմիցս կոչ է արել նախագահ Պուտինը, այդ ժամանակ կփոխվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինչ-որ բան փոխվել է կիբերանվտանգության ոլորտը:

«Առայժմ, իհարկե, համագործակցության մասին դեռ վաղ է խոսել: Ընդհանուր առմամբ, իհարկե, հասկանալի է, որ կիբերհանցագործությունները եւ մեր առջեւ ծառացած մարտահրավերները, այսպես թե այնպես, կլինեն օրակարգում»,- հավելել է նա: