
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են միմյանց, սակայն առարկայական շփում չի եղել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ալիևի հետ նրանք ողջունել են միմյանց, իրար ձեռք սեղմել, բայց, ըստ էության, որևէ առարկայական (որը պարունակում է բովանդակային զրույց, որն ուղղված է գործնական արդյունքների՝ խմբ․) շփում այս անգամ չի եղել», - Ինտերֆաքսի հարցին ի պատասխան լրագրողներին ասել է Պեսկովը։