Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հաստատվել է որպես զարգացող բազմաբեւեռ աշխարհի ինքնուրույն եւ ինքնաբավ կենտրոններից մեկը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր միությունը հաստատվել է որպես զարգացող բազմաբեւեռ աշխարհի ինքնուրույն եւ ինքնաբավ կենտրոններից մեկը եւ շարունակում է դինամիկ զարգանալ»,- ասել է նա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։
Պետության ղեկավարը, բացելով նիստը, մասնակիցներին հրավիրել է քննարկելու ընթացիկ հարցերը եւ նախանշելու ապագայի ծրագրերը։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն խորհրդի հաստատման համար նախապատրաստված մի շարք նոր կարեւոր որոշումներ՝ ուղղված «տարբեր ոլորտներում» համագործակցության հետագա խորացմանը։